Ցավ
Կլաստերային գլխացավեր. armeniamedicalcenter.am
Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն:
Կլաստերային գլխացավերը հանդիպում են 1000-ից մեկ մարդու մոտ: Հիվանդների 85 տոկոսը տղամարդիկ են: Որպես կանոն, հիվանդությունն սկսում է արտահայտվել սեռական հասունացման շրջանում և միայն հազվադեպ դեպքերում՝ մեծահասակների մոտ:
Այդ գլխացավերն ունեն ցիկլիկ բնույթ, քանի որ նրանց առաջացման հարցում դեր ունի հիպոթալամուսը, որը պատասխանատու է օրգանիզմի կենսաբանական ռիթմերի համար: Հիպոթալամուսից տրված ազդանշանն ակտիվացնում է...## դեմքի զգայունությունը նյարդավորող եռորյակ նյարդը: Այն ընդգրկում է ճակատը, ակնախոռոչները և այտերը, ինչի պատճատով կլաստերային գլխացավերի ժամանակ ցավը կենտրոնանում է աչքերում::
Պատճառները
Երկար ժամանակ կլաստերային գլխացավերի պատճառը համարվում էին լայնացած անոթները, որոնք ճնշելով եռորյակ նյարդին, առաջացնում են ուժեղ ցավ ակնախոռոչում: Հետագայում այդ տեսությունը մերժվեց, սակայն առայսօր ցավերի ստույգ պատճառը հայտնաբերված չէ:
Ապացուցված է, որ կլաստերային գլխացավերը փոխանցվում են սերնդից սերունդ, որը թույլ է տալիս խոսել գենետիկայի մասին:
Առավել ճշմարտանման տեսությունը հիմնվում է գլխացավերի ժամանակ հիստամինի և սերոտոնինի հանկարծակի ավելացման վրա, որը հիպոթալամուսին ստիպում է եռորյակ նյարդին ազդանշան ուղարկել: Այդ պատճառով այդ տեսությունն անվանում են նաև հիստամինային գլխացավի համախտանիշ:
Ի տարբերություն միգրենի, կլաստերային գլխացավերը կապված չեն որոշակի տրիգերների հետ, որոնք կարող են դրդել նոպան: Այնուամենայնիվ, կան գործոններ, որոնք կարող են նպաստել այդ վիճակի զարգացմանը.
- սեռը. տղամարդիկ հիվանդանում են 4 անգամ ավելի հաճախ,
- տարիքը. հիվանդությունն իրեն զգացնել է տալիս դեռահաս տարիքում, բայց առաջին նոպաները կարող են նաև ավելի ուշ լինել,
- ծխելը. հիստամինային գլխացավերի համախտանիշով տառապողների 5 տոկոսից ավելին ծխողներ են,
- ալկոհոլ. ցավերի ժամանակ ալկոհոլի օգտագործումը կարող է վատացնել վիճակը,
- ընտանեկան անամնեզ. այն փոխանցվում է սերնդից սերունդ, այդ պատճառով հիվանդության վտանգը մեծ է, եթե ընտանիքում արդեն կան նման հիվանդներ:
Կլաստերային գլխացավերը միակողմանի ուժեղ գլխացավերի նոպաներ են, որոնք տևում են 15 րոպեից մինչև 3 ժամ: Նոպաների մեծ մասը (75 տոկոս) տևում է մեկ ժամից ոչ ավելի և սկսվում են գիշերը կամ վաղ առավոտյան:
Գլխացավն սկսում է հանկարծակի, առանց նախանշանների և ցավը հիմնականում զգացվում է միայն դեմքի մի կողմում, իսկ ցավի կենտրոնը տեղակայված է ակնախոռոչի հետևում կամ վերևում: Լինում են նաև երկկողմանի ցավեր:
Հիվանդները նշում են այնքան ուժեղ ցավ, որ նրանք հաճախ մտածում են ինքնասպանության մասին: Այդ պատճառով այդ գլխացավերն անվանում են նաև սուիցիդալ:
Գլխացավերին բնորոշ ախտանշան է սրացման պարբերականությունը, նոպաները սկսում են ամեն օր նույն ժամին, ունեն միևնույն տևողությունը և արտահայտվում են տարվա նույն եղանակին: Նոպաների հաճախականությւնը տատանվում է՝ 1-8 օր:
Ցավի նոպաները կարող են ուղեկցվել կոպի իջեցմամբ, բբերի նեղացմամբ, կոնյուկտիվայի կարմրությամբ, արցունքահոսությամբ, հարբուխով և հազվադեպ՝ ցավի կողմում դեմքի կարմրությամբ, քրտնոտությամբ և այտուցվածությամբ:
Նոպայի ժամանակ հիվանդի մոտ կարող են բարձրանալ աղմուկի և լույսի նկատմամբ զգայունությունը: Շատ քիչ դեպքերում լինում են նաև սրտխառնոց, գիտակցության մշուշված վիճակ, ագրեսիվություն և անհանգստություն:
Հիվանդությունը փոխում է մարդկանց հոգեբանական մակարդակը, փոխվում է կյանքի որակը, հիվանդները որևէ գործ ծրագրելիս պետք է հաշվի առնեն նոպաների ժամանակը: Ապագայում այդ ամենը բերում է տագնապային նոպաների, խորը դեպրեսիայի և սոցիալական մեկուսացման:
Ախտորոշումը և բուժումը
Ախտորոշումը բարդանում է այն պատճառով, որ բժշկությունը դեռևս չի հայտնաբերել թեստեր, որոնցով կարելի է հաստատել ախտորոշումը:
Եթե բժիշկը կասկածում է կլաստերային գլխացավ, հիվանդին առաջարկում է օրագիր պահել և այնտեղ նշել նոպայի սկիզբը, տևողությունը, ուժգնությունը: Միայն ցիկլի առկայությամբ կարելի է ճշտել ախտորոշումը:
Ախտորոշման գործընթացը կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի:
Բուժման նպատակը նոպայի ժամանակ ցավի ուժգնության թեթևացնելն է: Արդյունավետ է սումատրիպտանի ներարկումը, որն օգտագործվում է միգրենի ժամանակ: Այն ճնշում է եռորյակ նյարդն ակտիվացնող սերոտոնինը և հանում է ցավը: Միգրենի դեպքում նշանակվող մյուս պատրաստուկներն այնքան էլ արդյունավետ չեն:
Ցավի ուժգնությունը նվազեցնում է նաև թթվածինը՝ 20 րոպե թթվածնային դիմակի օգտագործումը հանում է նոպան:
Կան դեղեր, որոնք թույլ են տալիս կանխել, կամ թուլացնել նոպաների տևողությունը և ուժգնությունը: Որպես օրենք, դրանք նշանակվում են, եթե սրացումը տևում է երկու շաբաթից ավելի կամ նոպաները հաճախ են կրկնվում: Այդ դեղերից են պրեդնիզոնը, վերապամիլը, նատրիումի դիվալպրոեքսը:
Եթե ոչինչ չի օգնում, դիմում են վիրաբուժական միջամտության, որի ժամանակ պաշարման է ենթարկվում եռորյակ նյարդը, և նոպաները վերանում են:
Կարդացեք նաև
Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր...
Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...
Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում...
Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...
Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս...
Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...
Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:
Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...
Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...
Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն